Տարածաշրջան09:06, 23 Փետրվար 2013
Էրդողանը ձերբակալված զինվորականների գործով արտակարգ հանդիպում է գումարել

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ահաբեկչական խմբավորման «Էրգենեքոն»-ի
և պետական հեղաշրջման «Մեծ մուրճ» ծրագրի դատական գործերի քննարկման համար
արտակարգ հանդիպում է գումարել, որին մասնակցել են Թուրքիայի զինված ուժերի
Գլխավոր շտաբի պետ Նեջդեթ Օզելը և Արդարադատության նախարար Սադուլլահ Էրգինը:
Թուրքական «Yenişafak» օրաթերթի հաղորդմամբ՝ ամենշաբաթյա հերթական հանդիպումը վերածվել էր արտակարգ հանդիպման, քանի որ վարչապետ Էրդողանը և Գլխավոր շտաբի պետ Նեջդեթ Օզելն ավելի քան երեք ժամ քննակում են անցկացրել: Կառավարության շենքում կազմակերպված հանդիպման ժամանակ քննարկումը ծավալվել է «Էրգենեքոն» և «Մեծ մուրճ» դատավարությունների շրջանակներում ձերբակալված զինվորականների մասին:
Լրատվականը տեղեկացնում է, որ, ըստ իր ձեռք բերած տեղեկությունների, վերոնշյալ հարցերից բացի քննարկման օրակարգում եղել է նաև Թուրքիայի զինված ուժերի, հատկապես հատուկ նշանակության զորքերի վերաբերյալ հարցեր:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |