Տարածաշրջան09:57, 23 Փետրվար 2013
Թուրքական օդուժը պատրաստվում է կիբեռ-պատերազմի

Թուրքիայի ռազմաօդային ուժերի հրամանատար, բանակի գեներալ Մեհմեթ Էրթենը լրագրողներին
հայտնել է, որ էլեկտրոնային և միջտիեզերական տարածություններում պատերազմ վարել
կարողանալու նպատակով Թուրքիայի ռազմաօդային ուժերը համալրվելու են
կիբեռ-էսկադրիլիայով:
Գեներալը ներկայացրել է թուրքական օդուժի ապագա նախագծերը: Խոսելով արբանյակային տեխնոլոգիաների և կիբեռ-պատերազմների մասին` թուրք գեներալը նշել է, որ ձևավորվելու է «կիբեռ հրամանատարություն» միավորը, որին կցվելու է համապատասխան կիբեռ-էսկադրիլիան: Նախատեսվում է նաև Թուրքիայի Հանրապետության հիմնադրման 100-ամյակի առթիվ 2023 թվականին թողարկել ազգային արտադրության մոդեռնիզացված նոր ռազմական ինքնաթիռներ:
«Օդային և ուղեծրային տարածություններում տարածաշրջանի առաջին, իսկ աշխարհի մասշտաբով առաջատար օդուժ լինելու տեսլականը մենք արդեն յուրացրել ենք: Այդ տեսլականը կյանքի կոչելու համար խթանում ենք մեր ռազմաարդյունաբերությունը: Էական զարգացումներ ունենք հատկապես «Գյոքթուրք» սերիական արբանյակների և անօդաչու թռչող սարքերի նախագծման գործերում»,- նշել է Մեհմթե Էրթենը` հիշեցնելով, որ 2011-ից վավերացվել և ուժի մեջ է մտել Թուրքիայի ռազմաօդային ուժերի կիբեռ-հայեցակարգը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |