Տարածաշրջան09:33, 25 Փետրվար 2013
Խոջալուի դեպքերին նվիրված ցուցահանդեսն Անկարայում վերածվել է ծեծկռտուքի (Տեսանյութ)

Թուրքիայի մայրաքաղաք Անկարայի կենտրոնական Քըզըլայ շրջանում միջադեպ է տեղի
ունեցել Խոջալուի դեպքերի հետ կապված ստորագրահավաք-ցուցահանդեսի ժամանակ:
«Gökbörü Türkçüler» միությունը օրերս ստորագրահավաք էր նախաձեռնել Խոջալուի
ողբերգությունն իբրև թե ցեղասպանություն ճանաչելու նպատակով: Նախաձեռնության
շրջանակներում Քըզըլայում կազմակերպվել է նաև ցուցահանդես` բազմաթիվ պաստառներով ու
նկարներով:
Թուրքական «Anadolu» լրատվական գործակալության տեղեկացմամբ` մի խումբ
երիտասարդներ հարձակվել են ցուցահանդեսի մասնակցիների վրա, նրանց հարվածել
քարերով, շշերով ու մահակներով: Նրանք պատռել են պաստառներն ու լուսանկարները և
տապալել ցուցահանդեսը: Լրատվամիջոցի նախնական տեղեկություններով` հարձակման հետևանքով վիրավորվել է 7
մարդ:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |