Քաղաքական08:49, 25 Փետրվար 2013
Թուրք նախարարի արտահայտությունը Թուրքիայում սպանված հայազգի զինվորի մասին քննադատվել է

Թուրքիայի պետնախարար և եվրաանդամակցության բանակցություններում գլխավոր բանագնաց Էգեմեն Բաղըշը, Բաթմանի նահանգի հայկական եղեղեցում մասնակցել է
Թուրքիայի զինված ուժերի Բաթմանի զորամասում թուրք զինվորի կողմից սպանված ժամկետային զինծառայող ազգությամբ հայ Սևակ Բալըքչըի հիշատակի արարողությանը:
Արարողությունից հետո Բաղըշը պատասխանելով լրագրողների հարցերին, ասել է.«Մեր
Սևակ եղբայրը մեր երկրի միասնականության և ամբողջականության համար իր պարտականությունները
կատարելիս «շեհիթ» (նահատակ) դարձավ»:
Բաղըշի այս արտահայտությունն առաջացրել է թուրքական մամուլի, մասնավորապես
«Timeturk» լրատվական կայքի զայրույթը: Լրատվամիջոցը հրապարակել է «Բաղըշը հային էլ շեհիթ սարքեց»
վերտառությամբ հեդված, որտեղ նշվում է, որ «շեհիթ» կոչվելու իրավունք ունեն միայն
մահմեդականները:
«Ոչ թե հանուն պետության, այլ հանուն Ալլահի նահատակվածներն են շեհիթ կոչվում»,- ասվում է հոդվածում:
Հիշեցնենք,
որ Սևակ Շահին Բալըքչըն սպանվել էր 2011թ. ապրիլի 24-ին: Նրան սպանած թուրք զինվոր Քըվանչ Աղաօղլուն այժմ ազատության մեջ է:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |