Քաղաքական08:15, 26 Փետրվար 2013
Մերկել. «Թուրքիայի ԵՄ-ին անդամակցելու համար դեռ երկար ճանապարհ պետք է անցնի»

Թուրքիայում գտնվող Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հանդիպում է ունեցել
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Հանդիպումից հետո տեղի ունեցած
մամուլի ասուլիսում Մերկելը և Էրդողանը պատասխանել են լրագրողների հարցերին:
Գերմանացի մի լրագրողի` Թուրքիայում ձերբակալված լրագրողների մասին հարցին ի
պատասխան Էրդողանը հետևյալն է ասել. «Թուրքիայում մատների վրա կարելի է հաշվել, թե քանի լրագրող կա բանտերում և նրանց բանտարկության պատճառը իրենց հոդվածները չեն: Պատճառը կամ իրենց անդամակցությունն է ահաբեկչական կազմակերպություններին, կամ էլ այն, որ որոշների մոտ ապօրինի զենք է հայտնաբերվել:Անգլիայում էլ վերջին ժամանակներս 6 լրագրող ձերբակալվեց: 50 լրագրող էլ բանտերում է: Այս հարցերն էլ արդյո՞ք ուսումնասիրում եք» ասել է նա:
Խոսելով թուրք –գերմանական տնտեսական համագործակցութայն մասին Էրդողանը շեշտել է, որ Գերմանիան զբոսաշրջիկների քանակով շարունակում է մնալ առաջին տեղում Թուրքիայի զբոսաշրջային ոլորտում: «2012թ-ի վերջից մինչ այսօր 5 միլիոն զբոսաշրջիկ է այցելել Թուրքիա: Արտահանման հարցում նույնպես Գերմանիան առաջին տեղում, իսկ ներկրման հարցում 2-րդ տեղում է: Վերջին 10 տարվա ընթացքում Գերմանիան 5.5 միլիարդ դոլար ներդրում է արել: Գերմանիայում 70 հազ թուրք գործարար կա»,-ասել է նա:
Գերմանիայի կանցլերը, անդրադառնալով Թուրքիայի ԵՄ անդամակացությանը, ասել է. «Թուրքիայի ԵՄ անդամակցության հարցում մեր առջև դեռ երկար ճանապարհ կա»:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |