Քաղաքական10:05, 27 Փետրվար 2013
Դավութողլու. «Թուրքիան եվրոպական, ասիական, աֆրիկյան և ամերիկյան երկիր է»

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեթ
Դավութօղլուն «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ) քաղաքական կառավարման և քաղաքական վերլուծության ուսումնական կենտրոնում
անցկացրած դասախոսության ընթացքում պատասխանել է Թուրքիայի Եմ անդամակցությանը
վերաբերող հարցերին:
Դավութողլուն նշել է, որ Թուրքիան ինչպես անցյալում, այնպես էլ ներկայում
արտաքին քաղաքականությունում ոչ թե դիտորդի դեր է ստանձնելու, այլ լինելու է
գործող սուբյեկտ:
«Մի անհանգստացեք, վերջիվերջո, Եվրոպանյի ճակատագիրն առանց Թուրքիայի մասնակցության չի գրվել, և սրանից հետո էլ չի կարող գրվել: Սակայն ԵՄ (Եվրամիություն) որոշումը, որը պետք է կայացնի, և իրագործելիք քայլերն ավելի շատ ոչ թե մեր, այլ հենց Եվրոպայի ապագայի վրա են դրական ազդեցություն ունենալու: Թուրքիան իր բարենպաստ աշխարհագրական դիրքի շնորհիվ և’ եվրոպական, և’ասիական, և’ աֆրիկյան, և’ ամերիկյան երկիր է: Այսպիսի երկիրը կարո՞ղ է մեկ արտաքին քաղաքական ուղեգիծ ունենալ, կամ կարո՞ղ ենք արդյոք Եվրոպային ուղղվելով՝ մեջքով շրջվել Ասիային»:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |