Տարածաշրջան12:36, 27 Փետրվար 2013
Օջալանը բացառում է Թուրքիայի մասնատումը

Թուրքական «Sabah» օրաթերթի
հաղորդմամբ՝ Իմրալը կղզում ցմահ
ազատազրկման դատապարտված քրդական շարժման առաջնորդ Աբդուլլահ Օջալանի՝
«Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցությանը (BDP-ԽԺԿ), Քանդիլ և Եվրոպային
ուղղված նամակը հասել է իր հասցեատերերին:
Կղզում Թուրքիայի վարչապետի թույլտվությամբ անցկացված վերջին հանդիպումից
հետո 20 էջանոց ձեռագիր նամակը ըստ էության Օջալանի՝ 5 ամիս շարունակվող գործընթացի արդյունքում ձևավորված
ճանապարհային քարտեզն է:
Նամակի հիմնական պահանջը քրդական զինյալ խմբավորումների զինաթափումն է, որը ըստ ներկայացված ճանապարհային քարտեզի, պետք է ընթանա երեք փուլով: Առաջին փուլում, մարտի 21-ին՝ Նովրուզի տոնին, «Քուրրդիստանի բանվորական կուսակցությունը» պետք է անցնի զինադադարի: Երկրորդ փուլում՝ մարտ –մայիս ամիսներին զինյալ խմբերը պետք է դուրս գան երկրից և սկսեն զենքը վայր դնելու շուրջ բանակցությունները: «ՔԲԿ»-ի զինյալների՝ երկրից հեռանալուց հետո պետք է հայտարարվի լիակատար զինադադարի մասին: Երրորդ փուլով նախատեսվում է Իրաքում գտնվող փախստականների ճամբարը (ըստ Թուրքիայի՝ այն դարձել է քրդական խմաբորումները որջը) դատարկել և կազմակերպել զինված պայքարից հրաժարվածների վերադարձը Թուրքիա:
Օջալանը, համոզմունք հայտնելով, որ ամբողջովին ժողովրդավար դարձած Թուրքիան կարող է լուծել նաև քրդական հարցը, իր նամակում տեղ է հատկացրել նաև այլ առաջնահերթությունների, ինչպիսիք են օրինակ`
- ինքնավարության
պահանջներից հրաժարում,
- Թուրքիայի
մասնատման բացառում,
- քրդերի
իրավունքների անվերապահ պաշտպանության իրականացում
- բոլորի՝ թուրք թե քուրդ, հավասար իրավունքների ապահովում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |