Տնտեսական08:22, 28 Փետրվար 2013
Թուրքիայի` «ԱՄՀ»-ին ունեցած 23.5մլրդ արտաքին պարտքից մնացել է 400մլն դոլարը

Թուրքիայի կառավարության ղեկավար Ռեջեփ Թայիփ
Էրդողանը հանրությանը ներկայացրել է երկրի արտաքին պարտքի մարման ժամանակացույցը:
Թուրքական «Ջիհան» (Cihan) լրատվական գործակալության տեղեկացմամբ` վարչապետ
Էրդողանը հիշեցրել է, որ մեկ տասնամյակ առաջ Թուրքիան «Արժույթի միջազգային
հիմնադրամին» (ԱՄՀ) պարտք էր 23.5 միլիարդ դոլար, բայց տասը տարվա ընթացքում
զգալիորեն կրճատվել է այդ պարտք:
«Փետրվարի 14-ին կատարած մեր պարտքի մարման
վճարումից հետո «ԱՄՀ»-ին ունեցած 25.5 միլիրարդ դոլարի պարտքը նվազեցրեցինք մինչև
400 միլիոն դոլարի: Նախատեսել ենք ընթացիկ տարվա մայիս ամսին էլ կատարելիք
վճարումով լրիվ զրոյացնենք «ԱՄՀ»-ին ունեցած մեր պարտքը: Ավելին, մենք
նպատակադրվել ենք «ԱՄՀ»-ին պարտք ունեցող երկրից վերածվել «ԱՄՀ»-ին պարտք տվող
երկրի»,- նշել է Էրդողանը` հավելելով, որ բանակցություններկ ընթացքում հնարավոր է
Թուրքիան հետագայում 5 միլիարդ դոլար գումար պարտքով տրամադրի «ԱՄՀ»-ին:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է թեմային։

Երկրները միմյանց կտրամադրեն հնարավորինս լիարժեք տեղեկություն։

Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |