Տարածաշրջան10:24, 01 Մարտ 2013
Թուրքական բանակը կրկին ռմբակոծել է հյուսիսային Իրաքը

Թուրքական «Սաբահ» օրաթերթը հայտնում է, որ երկրի զինված ուժերն իրաքյան
Քանդիլ շրջանում հարձակողական գործողություն են իրականացրել, որի հետևանքով զոհվել
է «Քուրրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) չորս գրոհային:
Ըստ ստացված տեղեկությունների՝ վերջին օրերին իրականացված ամենաընդգրկուն ռազմական գործողությունը տեղի է ունեցել փետրվարի 26-ին: Հարձակումներն իրականացրած Դիարբեքիրի ռազմական ինքնաթիռները ռմբակոծել են հյուսիսային Իրաքի Զափ, Քանդիլ և Գարե շրջանները: Նշվում է նաև, որ վերջին 2 ամսվա ընթացքում թուրք ուժայինները վնասազերծել են 35 քուրդ գրոհայինի:
Հիշեցնենք, որ 2012թ. դեկտեմբերի 31-ին Դիարբեքիր նահանգի Լիջե գավառում իրականացված գործողությունների ընթացքում սպանվել էր 10 զինյալ, որոնց մեջ էր նաև «Ժողովրդական պաշտպանության ուժերի» (ԺՊՈՒ-HPG) ռազմական խորհրդի անդամ Էրթեմ Քարաբուլութը: Հունվարի 7-ի գործողությունների հետևանքով սպանվել էր 14, իսկ հունվարի 14-ին 7 ՔԲԿ-ական:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |