Տարածաշրջան08:55, 01 Մարտ 2013
Կանխվել է Էրդողանի դեմ մահափորձը, կան ձերբակալվածներ

Թուրքական «Հաբեր ա» լրատվականը կայքը տեղեկացնում է, որ Թուրքիայի վարչապետ
Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ կազմակերպված մահափորձը կանխվել է վերջին պահին:
Ահաբեկչական համարվող «Հեղափոխական ազատագրական ժողովրդական կուսակցության ճակատի»
(ՀԱԺԿ-Ճ - DHKP-C) 6 անդամ ձերբակալվել է, իսկ նրանց մոտ հայտնաբերված զինամթերքը՝
առգրավվել:
«Տեղազննման բոլոր աշխատանքները ավարտել էինք: Էրդողանի տան շրջակայքում կապի խափանման հզոր սարքավորումներ կան, որոնց պատճառով ոչ հեռախոս և ոչ էլ X-Ray սարքերը չեն գործում»,- պատմել է վերոնշյալ կազմակերպության պատասխանատուն:
Անվտանգության ուժերը շուրջ մեկ տարի հետևել են կազմակերպության անդամներին: Տեղեկանալով, որ ահաբեկչական գործողության նախապատրաստական աշխատանքներն ավարտվել են, կանխարգելիչ գործողություն են սկսել, որի արդյունքում ձերբակալվել են մահափորձը նախապատրաստողները: Նրանցից մեկի բնակարանում հայտնաբերվել են Թուրքիայի վարչապետի տան քարտեզները, սխեմաները, ինպես նաև դատավորների և դատախազների տների նկարներ: Այժմ հատուկ ծառայությունները որոնողական աշխատանքներ են տանում հանցավոր խմբի մյուս անդամներին հայտնաբերելու ուղղությամբ:
Նշենք, որ 2013թ. փետրվարի 1-ին Անկարայում ԱՄՆ դեսպանատան վրա մահապարտ-ահաբեկչի հարձակումից հետո հայտարարությամբ հանդես եկած «ՀԱԺԿ-Ճ»-ն տեղեկացրել էր, որ իր հաջորդ նշանակետը վարչապետ Էրդողանն է:
«ՀԱԺԿ-Ճ»-ն հիմնադրվել է 1994 թվականի մարտի 30-ին: Ծայրահեղ ձախակողմյան
կազմակերպություն է, որին Թուրքիան, ԱՄՆ, Անգլիան և Եվրամիությունը ներառել են
ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |