Քաղաքական19:32, 02 Մարտ 2013
Էրդողանը սիոնիզմն անվանել է մարդկության դեմ ուղղված հանցագործություն

Օրերս Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը,
անդրադառնալով հրեաների սիոնիստական գաղափարախոսությանը, այն բնութագրել էր որպես
մարդկային դեմ ուղղված հանցագործություն:
Հիշեցնենք, որ Թուրքիայի վարչապետը Վիեննայում ՄԱԿ-ի համաժողովի շրջանակներում հայտարարել էր, թե «իսլամաֆոբիան պետք է նույնպիսի հանցագործություն համարվի մարդկության դեմ, ինչպես որ սիոնիզմը, հակասեմականությունն ու ֆաշիզմը»։
Ըստ «CNNTurk» լրատվականի` Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն արձագանքել է Էրդողանի այդ արտահայտությանը` մասնավորապես ասելով. «Սրանք այն սխալ հայտարարություններն են ու այն մշուշն է, որ մենք կարծում էինք, թե մնացել են անցյալում»:
Թուրքիա մեկնած ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի պատվիրակության կազմում գտնվող ամերիկացի բարձրաստիճան մի պաշտոնյա կատարվածի մասին հետևյալ մեկնաբանությունն է տվել. «Սիոնիզմը մարդկության դեմ ուղղված հանցագործություն անվանելը շատ վիրավորական արտահայտություն է: Դա թուրք-ամերիկյան հարաբերությունների համար կարող է քայքայիչ ազդեցություն ունենալ»:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |