Տարածաշրջան08:06, 04 Մարտ 2013
Թուրքիան ներդրումներ կկատարի Սոմալիի զինված ուժերում

Շուրջ 20 տարի ձգվող պատերազմների արդյունքում
ավերված Սոմալիին պետական համակարգերը վերականգնելու գործում օգնելու է Թուրքիան:
Առաջնային է համարվում անվտանգության համակարգի ձևավորումը: Այս մասին տեղեկացնող
թուքական «Յենիշաֆաք» (Yenişafak) պարբերականը նշում է, որ բանակի և ոստիկանության
վերակազմավորման հարցում Թուրքիայի աջակցությանը դիմած Սոմալիի վերաբերյալ
Թուրքիայի ոստիկանության գլխավոր վարչության և զինված ուժերի Գլխավոր շտաբի կողմից
նախագծեր են ներկայացվել երկրի արտգործնախարարություն:
Սոմալիի բանակի արդիականացման համար անհրաժեշտ ֆինանսավորումը կկատարվի Թուրքիայից: Նախագծի առաջին փուլի համար կտրամադրվի մոտ 20 միլիոն թուրքական լիրա: Միջազգային ֆոնդերից ստացված գումարների շնորհիվ այս թիվը կարող է ավելանալ:
Նշենք, որ նախագծի շրջանակներում նախատեսվում է կատարել նաև ուսուցողական գործառույթներ, ինչի համար Թուրքիա զինված ուժերի մասնագետները (6 հոգանոց խումբ) կմեկնեն Սոմալի: Նրանք առաջնահերթ կհիմնեն 100 հոգու համար նախատեսված ենթասպայական դպրոց, որտեղ ուսուցումը կիրականացնի թուրքական զինվորական անձանկազմը: Իսկ Թուրքիայի ոստիկանական ակադեմիայում արդեն 60 սոմալեցի կրթություն է ստացել և վերադարձել հայրենիք: Սպասվում է, որ Թուրքիայի ոստիկանական ակադեմիայում ուսանելու նպատակով ևս 500 հոգի սոմալեցի կուղարկվեն:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |