Տարածաշրջան14:05, 06 Մարտ 2013
Երկու օրում 1.500 սիրիացի փախստական է հատել Թուրքիայի սահմանը

Սիրիայի Ռաքքա քաղաքում օդուժի ռմբահարումների հետևանքով հազարավոր սիրիացիներ
գաղթել են թուրք-սիրիական սահմանամերձ գոտի: Թուրքական կառավարությունը որոշում է
ընդունել սահմանամերձ բուֆերային գոտում սիրիացի փախստականների համար նոր ճամբար
հիմնել:
Այս մասին տեղեկացնող «Զաման» օրաթերթը հայտնում է նաև, որ որպես ապաստարան տրամադրվող ճամբարի անվտանգությունը պետք է ապահովի թուրքական զինուժը: Նախապատրաստական աշխատանքների մեկնարկը արդեն տրված է:
Նույն աղբյուրի համաձայն` թուրք-սիրիական սահմանին կուտակված փախստականներից
միայն երկու օրում 1.500 հոգի անձնագրեր ներկայացնելով անցնում են Թուրքիայի
տարածք: Նրանց առայժմ նախատեսվում է տեղավորել Ադանայի փախստականների ճամբարում:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |