Տարածաշրջան07:54, 06 Մարտ 2013
Թուրքիայի բանակում պաշտոնանկությունները շարունակվում են

Թուրքիայի զինված ուժերի (ԶՈՒ) Գլխավոր շտաբը հրապարակել է ԶՈւ անձնակազմին վերաբերող տվյալներ: Այդ
հրապարակմանը մեծ նշանակություն է տրվում՝
հատկապես հունվար և փետրվա ամիսներին տեղի ունեցած մեծաթիվ հրաժարականներից
հետո:
Մեկ ամսվա ընթացքում պաշտոնանկման դիմումի համաձայն` ԶՈՒ-ից հեռացվել է 1 ծովակալ, նավատորմի հրամանտար, ոստիկանության հրամկազմից` 4 սպա, իսկ ցամաքային, ռազմածովային և ռազմաօդային զորքերից՝ 123 սպա:
Նշվում է, որ հեռացվածների մեծ մասը, մոտ 100 հոգի, ռազմական օդաչուներ են, որոնք Թուրքիայի զինված ուժերից հեռացել են մասնավոր ընկերություններում աշխատելու նպատակով:
Անդրադառնալով ձմռան ընթացքում պաշտոնաթողության դեպքերին՝ նշվում է, որ 127 սպա և 288 ենթասպա հեռացվել է Թուրքիայի զինվորական համակարգից սեփական դիմումի համաձայն: Նույն ժամանակահատվածում սերժանտների թիվը, նոր անձնակազմի ընտրությամբ պայմանավորված, ավելացել է՝ հասնելով 823-ի:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |