Քաղաքական06:53, 06 Մարտ 2013
Քըլըչդարօղլու. «Էրդողան, դու ստախոս ես»

Ըստ «CNNTurk»-ի հաղորդման` Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժի`
«Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն
կուսակցության ժողովում անդրադարձել է թուրք-քրդական բանակցությունների թեմային:
Ընդդիմադիր կուսակցապետը դժգոհություն է հայտնել այն բանից, որ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն գրեթե ոչ մի սպառիչ պարզաբանում չի տալիս «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) առաջնորդ, Իմրալը կղզում ցմահ բանտարկված Աբդուլլահ Օջալանի հետ ընթացող բանակցությունների մասին: Հանրությունն անիրազեկ է մնում: Իսկ ահա Էրդողանը շարունակ հորդորում է վստահել իրեն:
«Բացեիբաց ասում եմ, Ռեջեփ Թայիփ Էրդողան, մենք ձեզ չենք վստահում, որովհետև ստախոսներին չեն վստահում, որովհետև տարիներ շարունակ Օջալանի հետ տարվող բանակցությունների մասին ժողովրդին դուք ժողովդրին ոչ մի ճիշտ բան չեք ասել»,- նշել է Քըլըչդարօղլուն:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |