Տարածաշրջան10:29, 07 Մարտ 2013
Վանում երկրաշարժ է տեղի ունեցել

Թուրքական «Սաբահ» օրաթերթը տեղեկացնում է, որ Վանում 4.2 բալ մագնիտուդ
ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Ըստ «Բողազիչի» համալսարանի Քանդիլլի սեյսմիկ
հետազոտությունների կենտրոնիվ տվյալների՝ էպիկենտրոնը
հայտնաբերվել է Աշաղը Գյոլալան գյուղի մերձակայքում 6 մետր խորության մեջ:
Երկրաշարժը գրանցվել է տեղի ժամանակով 05:21 ին:
Վերջի երկու տարվա ընթացքում Վանում մի քանի ավերիչ երկրաշարժեր են տեղի ունեցել: Միայն 2011 թվականին գրանցվել է 2 ավերիչ երկրաշարժ և 3 մագնիտուդով 1398 հետցնցում:
Հիշեցնենք, որ այդ երկրաշարժերին զոհ էր գնացել ավելի քան 600 մարդ, իսկ վիրավորների թիվը հատել էր 4.000-ը: Ընդհանուր առմամբ, Վանի նահանգում ավերվել էր 2200 շինություն։
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |