Տարածաշրջան11:58, 08 Մարտ 2013
Ասադ. «Եթե ես հաղթեմ, Էրդողանը կհեռանա»

Թուրքական «Սամնյոլուհաբեր» լրատվականի հաղորդման համաձայն` թուրքական գլխավոր ընդդիմադիր կուսակցության՝ ԺՀԿ-ի (Ժողովրդահանրապետական կուսակցություն)
պատվիրակությունն այցելել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադին: Թերթում ներկայացված է հատվածներ Ասադի կողմից արված որոշ ուշագրավ հայտարարություններից: Նա
մասնավորապես ասել է. «Ես
եթե ուզենամ էլ, չեմ
կարող հեռանալ: Այս
փոթորիկի պայմաններում մինչև որևէ անվտանգ կառամատույցի չմոտենամ, նավը
չեմ կարող լքել: Ժողովուրդն իմ թիկունքին է: Մի
օր այս փոթորիկը կվերջանա, ընտրություններ կլինեն, դեմոկրատիա կհաստատվի, և եթե ժողովուրդը ինձ ասի՝ գնա, ես կգնամ: Եթե պետք
է հեռանամ, ապա
կհեռանամ, միայն
թե դա ժողովուրդը պիտի ասի: Էրդողանը և Քաթարի թագավորը սիրիական ճգնաժամն իրենց համար իշխանությունը պահելու միջոց են դարձրել: Եթե Սիրիան հաղթի, նրանք
իրենց երկրներում տանուլ են տալու»:
Ասադը, խոսելով Սիրիայում կատարվող զարգացումներում Թուրքիայի մասնակցության մասին, ասել է. «Սիրիայում 23 երկրից եկած ահաբեկիչներ կան: Ամենաշատը՝ Եմենից
ու Լիբիայից: Բոլոր ահաբեկիչները մեր երկիր են ներթափանցում գլխավորապես Թուրքիայի
սահմանով: ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Չինաստանի և մնացած երկրների` այդ գործընթացում
ունեցած ազդեցությունը միասին վերցրած ավելի քիչ է, քան՝ Թուրքիայինը»:
Սահմանների վերաբերյալ Ասադն ասել է, որ Սիրիայի՝ Թուրքիայի հետ ունեցած
սահմանի 25 %-ը ՔԲԿ-ի (Քուրդիստանի բանվորական կուսակցություն), իսկ մնացած 75 %-ը
Ալ Քաիդայի հսկողության տակ է, և իրենք թուրք-սիրիական սահմանամերձ գոտում կատարված ահաբեկչության
հետ որևէ կապ ունենալ չեն կարող, քանի որ նրանք այլևս չեն վերահսկում այդ սահմանը:
Սիրիայի նախագահը քրդերի մասին ասել է. «Տարածաշրջանում քրդական պետության ստեղծման հնարավորությունները մեծացել
են: Հյուսիսային Սիրիայի քրդերը միացել են Իրաքի քրդերի հետ: Քրդական պետության
հիմնումը արդեն ժամանակի խնդիր է»
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |