Տարածաշրջան09:46, 09 Մարտ 2013
Իրաքը 10 տարում. մահից դոլարներ՝ ինչպե՞ս քրդերը հարստացան

Անգլիական «Ինդիփենդենթ» պարբերականի լրագրող Պատրիկ Քոքբուրնը, «Իրաքը 10 տարում. մահից դոլարներ՝ ինչպե՞ս քրդերը հարստացան» հոդվածում անդրադարձել է Թուրքիայի և հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության ղեկավարների միջև ստորագրված նոր գազատարների պայմանագիրին: Հոդվածագիրն ընդգծել է, որ այն հյուսիսիրաքյան քրդերին տնտեսական և քաղաքական անկախություն կտա:
«Այս քաղաքը, որ ժամանկին քարտեզի վրա չկար, այժմ Գերմանիայից, Ֆրանսիայից, Թուրքիայից, ԱՄԷ-ից (Արբական Միացյալ Էմիրություններ) եկող գործարարների է դիմավորում: 50-60 օտարերկրյա նավթային ընկերություններ այստեղ ներդրումներ են կատարում»,- ըստ թուրքական «Հաբերթուրքը» լրատվականի նշված է եղել հոդվածում:
Թուրքական լրատվամիջոցը նշում է նաև, որ հոդվածի հեղինակի կարծիքով, նոր գազատարների կառուցման վերաբերյալ հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության ղեկավարների հետ Թուրքիայի միջև կնքված պայմանագիրը նշանակում է, որ տեղի քրդերին առանց Բաղդադի թույլտվությունը ստանալու նավթ արտահանելու և դրա դիմաց էլ գումար ստանալու հնարավորություն է տրվում: Միջին Ասիայի աշխարհաքաղաքականությունը փոխվում է հօգուտ քրդերի:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |