Տարածաշրջան15:52, 21 Մարտ 2013
Թուրքիայում ջրի սակավությունն աճում է

Թուրքիայի Պետական ջրային գործերի գլխավոր
վարչության կողմից պատրաստված անտառային և ջրային միջավայրին նվիրված զեկույցի համաձայն` Թուրքիան մեկ շնչին բաժին ընկնող ջրային պաշարներով համարվում է սուղ ջրային
պաշարներ ունեցող երկիր:
Թուրքական «Փոսթա» թերթի տեղեկացմամբ զեկույցում նշվում է նաև, որ Թուրքիայում առկա 112 միլիարդ խորանարդ ջրի պաշարների օգտագործման ենթակա մասը կազմում է 39%, որից 32 միլիարդը ոռոգման, 7 միլիարդը խմելու և առօրյա օգտագործման, իսկ 5 միլիարդն արդյունաբերության սպառման համար է նախատեսվում:
Զեկույցում նշվում է, որ տարվա կտրվածքով մեկ
շնչին բաժին ընկնող ջրային պաշարը 1000 խորանարդ մետրը չգերազանցող երկրները
համարվում են ջրի աղքատություն ունեցող երկիր, 2000 մ³-ը չգերազանցող երկրները` ջրի պակասություն
ունեցող երկիր, իսկ 8000 մ³-ը գերազանցող
երկրները` հարուստ ջրային պաշարներ ունեցող երկիր:
Զեկույցից պարզ է դառնում, որ Թուրքիան
համարվում է ջրի պակասություն ունեցող երկիր`տարվա կտրվածքով մեկ շնչին ընկնող
1.519 մ³
ցուցանիշով: Այնտեղ նշվում է նաև, որ համաձայն Թուրքիայի
ազգային վիճակագրական ծառայության 2030 թվականին երկրի բնակչությունը 100 մլն-ի է
հասնելու, և այդ պարագայում մեկ շնչին բաժին հանող ջրային պաշարը կնվազի մինչև
1.120 մ³-ի: Զեկույցում, որպես եզրակացություն, ասվում է, որ Թուրքիային անհապաղ
անհրաժեշտ է ջրի պաշարների խնայողաբար օգտագործման մեխանիզմներ մշակել:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |