• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
29 Սեպտեմբեր, 2025
Երկուշաբթի 16:12
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան07:02, 22 Մարտ 2013

Աբդուլլահ Օջալանը զենքերը վայր դնելու կոչ արեց

Աբդուլլահ Օջալանը զենքերը վայր դնելու կոչ արեց


Երեկ Թուրքիայի Դիարբեքիր քաղաքում տեղի ունեցած Նովրուզի տոնակատարության ժամանակ կարդացվել է քրդերի առաջնորդ Աբդուլլահ Օջալանի` վերջին օրերին Թուրքիայում մեծ հետաքրքրությամբ սպասվող ուղերձը: Թուրքական
«Սաբահ»  թերթի տեղեկացմամբ  5 էջից բաղկացած ուղերձը սկզբում կարդացվել է քրդերեն լեզվով, այնուհետև` թուրքերեն: Ուղերձի հիմնական պարբերությունները ներկայացվում է ստորև:

 «Այլևս ավարտվել է ճնշումների և ժխտողականության ժամանակաշրջանը: Միջին Արևելքի և Միջին Ասիայի ժողովուրդները արդեն արթնանում են ու վերադառնում իրենց ինքնությանն ու ծագմանը:Միմյանց դեմ կուրացնող, տառապանք պատճառող կռիվներին ուզում են վերջ դնել:

Հարյուր հազարավոր մարդիկ արդեն խաղաղություն են ուզում, հարցին լուծում են ուզում:

Մենք մեր կռիվը սկսել են ընդդեմ անճարության, անիրազեկվածության, ստրկության բռնությունների ու կեղեքումնեի: Այն նպատակ է ունեցել ստեղծել մի ընդհանուր ըմբռնում, ընդհանուր ոգի: Այժմ տեսնում եմ, որ հասել ենք այդ կետին:

Այսօր արդեն բոլորս գնում ենք դեպի նոր Թուրքիա, դեպի նոր Միջին Արևելք, դեպի նոր ապագա: Մի նոր ժամանակաշրջան է սկսվում: Քաղաքական պայքարց դուռ է բացվում դեպի ժողովրդավարական քաղաքականություն: Ժողովրդավարական իրավունքների, հավասարության դարաշրջան է սկսվում:     

Մեր պայքարն ապարդյուն չի անցել: Քուրդ ժողովուրդը ևս մեկ անգամ հասվ իր ինքնությանը:

Այժմ հասել ենք այն մակարդակին, երբ զենքերը պետք է լռեն, մտքերը` խոսեն: Այս կոչը լսող միլիոնավոր մարդկանց ասում եմ, որ արդեն նոր շրջան է սկսվում, որտեղ օրակարգում ոչ թե զենքն է լինելու, այլ` քաղաքականությունը:                                                                                                        

Եկել է ժամանակը, որ մեր զինված խմբերը դուրս գան երկրից:

Միջին Արևելքի ժողովուրդները արմատից նորից ծնվել ու ոտքի կանգնել են  ուզում:

Այս Նովրուզը թող բոլորիս ավետիս լինի»:

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը
15:49, 18 սեպ
Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
12:55, 17 սեպ
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
11:06, 15 սեպ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}