Տարածաշրջան13:15, 22 Մարտ 2013
ՔԲԿ-ի ղեկավար Մ. Քարայըլան. «Օջալանի ուղերձը կյանքի ենք կոչելու»

Քուրդիստանի բանվորական կուսակցության կենտրոնը համարվող Քանդիլից Աբդուլլահ Օջալանի «զենքերը լռեցնելու» կոչի պատասխանը արդեն հնչել է:
ՔԲԿ-ի ղեկավար Մուրադ Քարայըլանը հայտարարել է, որ քրդերի առաջնորդ Աբդուլլահ Օջալանի ուղերձում նշված զենքերը վայր դնելու կոչը կյանքի են կոչելու:
Թուրքական «Փոսթա» թերթը, հղում
անելով ՔԲԿ-ին մոտ կանգնած մի հրատարակչության, ներկայացնում է ՔԲԿ-ի ղեկավար Մուրադ Քարայըլանի հայտարարությունը,
որտեղ մասնավորապես ասված է. «Մենք այդ
հարցում մեզ վրա վստահ ենք: Այսօր Միջին
Արևելքում առկա պայմանները, մեր ունեցած հնարավորություններն ու ուժը Քուրդիստանի
ազատագրման հարցում մեզ վստահություն են ներշնչում: Սակայն մենք ցանկացած
պայմաններով պատերազմ չենք ուզում: Եթե ինքնիշխան պետությունները պատրաստ են, մենք
էլ պատրաստ ենք խաղաղ ճանապարհով ազատագրել Քուրդիստանը : Բոլորը պետք է իմանան,
որ ՔԲԿ-ն պատրաստ է և ՛ խաղաղությանը, և՛ պատերազմին: Այդ պատճառով էլ Օջալանի սկսած
գործընթացը պատրաստ ենք վճռականորեն կյանքի կոչել»:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |