Տարածաշրջան08:49, 23 Մարտ 2013
Թուրքիայի ազգայնականները դուրս են գալիս փողոցային պայքարի

Թուրքական «Հաբեր ա» լրատվական կայքի փոխանցմամբ`
«Ազգայնական շարժում» կուսակցությունը (ԱՇԿ-MHP) իր երիտթևին` այսպես կոչված
ուլքուջուներին (իդեալիստներ), պատրաստվում է հանել փողոցային պայքարի:
ԱՇԿ-ն որոշում է կայացրել Իմրալիի գործընթաց անվանումը ստացած քրդական հարցի լուծման բանակցությունների և «Քուրդիաստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) ղեկավար, Իմրալի կղզում ցմահ բանտարկյալ Աբդուլլահ Օջալանի ուղերձների դեմ բողոքի միջոցառումներ և հանրահավաքներ անցկացնել:
Ազգայնականները, որոնք հենց սկզբից բացասական կեցվածք էին ընդունել քրդական հարցի կարգավորման նկատմամբ, նախատեսել են անցկացնել 9 հանրահավաք, որոնցից առաջինը` Բուրսա քաղաքում: ԱՇԿ նախագահ Դևլեթ Բահչելին հույս է հայտնել, որ հանրահավաքը բազմամարդ կլինի, որի ժամանակ ինքը հանդես կգա հատուկ ուղերձով:
Տեղեկացնենք, որ ԱՇԿ-ն հիմնադրվել է 1969թ. Ալփարսլան Թյուրքեշի կողմից: Ծայրահեղ աջակողմյան կուսակցություն է, որի 9 սկզբունքից ամենակարևորը «ազգայնականությունն» է: Համարվում է թուրքական «Գորշ գայլեր» ահաբեկչական խմբավորման քաղաքական թևը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |