Քաղաքական09:34, 25 Մարտ 2013
Radikal. «Իսրայելցի նախարարը կարծում էր, թե Էրդողանը արաբ է»

Իսրայելի վարչապետ
Բենիամին Նեթանյահուի` Թուրքիայից ներողություն խնդրելու փաստը մեկնաբանել է
Իսրայելի նախկին արտգործնախարար և ներկայիս արդարադատության նախարար Ցիպի Լիվնին:
Վերջինս նշել է, որ չնայած Թուրքիայի վարչապետի հակաիսրայելական կտրուկ
հայտարարություններին, գնահատում է
ներողություն խնդրելու կարևորությունը և չի զարմանում որ նույնիկս ներողությունից
հետո էլ Թուրքիան շարունակում է իր ագրեսիվ մոտեցումները:
Միայն թե այս մասին Իսրայելի արդարադատության նախարարի հայտարարությունը սկանդալի
առիթ է դարձել, քանի որ վերջինս Էրդողանին անվանել է «Արաբ առաջնորդ»:
«Արաբ առաջնորդի կտրուկ հայտարարությունները երբեմն ստիպված ենք կուլ տալ»,-ասել է
Լիվնին:
Նշենք, որ թուրքական «Ռադիքալ» թերթի այս մասին պատմող հրապարակումը կրում է
«Լիվնին կարծում էր, թե Էրդողանը արաբ է» վերնագիրը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |