Տարածաշրջան19:18, 25 Մարտ 2013
Պատմական ներողության իսրայելական պայմանը

Միջերկրական ծովում Իսրայելական զինված ուժերի կողմից բացած կրակի հետևանքով թուրքական «Մավի Մարմարա» նավի վրա 9 թուրքերի մահվան կապակցությամբ Իսրայելի`Թուրքիայից խնդրած ներողությունը շարունակվում է ամենատարբեր մակարդակներում արձագանքներ գտնել: Այս թեմայով Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսը մեկնականություններ է տվել թուրքական Հյուրիյեթ թերթին: Պերեսը, հիշեցնելով թուրք-հրեական դարավոր հարաբերությունների մասին, չի մոռացել նշել, Թուրքիան Իսրայելի անկախությունը ճանաչած առաջին մուսուլմանական պետությունն է: Պերեսը հայտարարել է, որ «Մավի Մարմարան» արդեն անցյալ է, իսկ անցյալը հնարավոր չէ փոխել:
Իսրայելի
նախագահը երկու երկրների միջև եղած լարվածությանը վերջ դնելու
Իսրայելի պայմանն այսպես է ձևակերպել. «Գազայի կողմից Իսրայելին հարվածելուն վերջ
դնել: Գազայում ունեցած մեր դիրքերը մենք ինքնակամ ենք թողել: Իսրայելը Գազայի
ազատության համար 2 միլըարդ դոլար է ծախսել: Այս ամենից հետո շարունակվում է
Իսրայելի ուղղությամբ հրթիռներ արձակել, որոնց թիվը 7000-ի է հասել: Մենք չենք
ուզում մտնել Գազայի տարածք, միայն աշխատում ենք կանխել մաքսանենգ զենքի մուտքն
այնտեղ»:
Խոսելով
Թուրքիայի վարչապետի Գազա նախատեսվող այցի մասին` Պերեսը հայտարարել է, որ իրենք
նման այցերի դեմ ոչինչ չունեն` հիշեցնելով, որ ավելի վաղ այլ երկրների ղեկավարներ
էլ են այցելել այնտեղ, ինչպես Քաթարի միապետը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |