Տարածաշրջան15:26, 26 Մարտ 2013
ՔԲԿ-ի զինյալները իրենք կորոշեն Թուրքիայից դուրս գալու ճանապարհները

Թուրքական «Փոսթա» թերթը, հղում անելով Քուրդիստանի բանվորական կուսակցությանը մոտ կանգնած աղբյուրների, հերքում է շրջանառության մեջ մտած այն տեղեկությունները, ըստ որոնց Թուրքիայի լեռներում գտնվող քուրդ զինյալները արդեն սկսել են դուրս գալ երկրից:
Ըստ թերթի` աղբյուրը նշել է, որ
տարհանման ժամանակ ՔԲԿ-ականները ոչ թե ռացիայով կամ հեռախոսով են կազմակերպելու
գործընթացը, այլ ղեկավարվելու են ՔԲԿ-ի
կենտրոնը համարվող Քանդիլ քաղաքից եկող
գրավոր ցուցումով: Ցուցումը ստանալուց
հետո ՔԲԿ-ի ղեկավարները կկազմակերպեն զինյալների փոքր խմբերի կենտրոնացումը
Թուրքիայի 4 շրջաններում` կազմելով 4
հիմնական ճամբար: Ըստ աղբյուրի` վերոնշյալ կենտրոնացումից հետո զինյալները
իրենք են որոշելու թե ինչ ճանապարհներով, քանի հոգանոց խմբերով ու ինչպես
կազմակերպել երկրից դուրս գալու
գործընթացը: Աղբյուրը նշում է նաև, որ զինյալների երկրից դուրս գալու գործընթացը
կիրականացվի հնարավորինս աննկատ ու գաղտնի. տեղյակ կլինեն միայն համապատասխան
կառույցները:
Նշվում է, որ տարբեր շրջաններում տարբեր
ժամանակահատվածում իրականացվելիք գործընթացն ամբողջությամբ կավարտվի աշնանը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |