Տարածաշրջան19:23, 27 Մարտ 2013
Էրդողան. «Թուրքիայի 58%-ը աջակցում է հաշտության գործընթացին»

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քրդական հարցի շուրջ Քուրդիստանի բանվորական կուսակցության հետ տեղի ունեցող բանակցությունների թեմայով խորհրդակցություն-հանդիպում է ունեցել Միջերկրածովյան շրջանների պատգամավորների հետ: Դռնփակ հանդիպման ժամանակ ժամանակ Էրդողանի խնդրանքով միակ օրակարգային թեմա է եղել բանակցությունների ընթացքը և դրա հետ կապված անելիքները:
Հանդիպման ժամանակ Էրդողանը ներկայացրել է նաև մարտի 12-20-ը ընկած հատվածում կատարված ուսումնասիրուիթյունները, ըստ որի Թուրքիայի տարբեր շրջաններում 5.5 հազար մարդկանց շրջանում անցկացված հարցման արդյուններըքը ցույց են տվել, որ Թուրքիայի 57.7% -ն աջակցում է բանակցությունների գործընթացին: 34%-ը դեմ է արտահայտվել, իսկ 8.3%-ը դեռ չի հստակեցրել իր կարծիքը:
Թուրքիայի վարչապետը, նշեով, որ բանակցությունների հանդեպ ժողովրդի վստահությունը գնալով աճում է, ասել է, որ դեռ կան շրջաններ, որտեղ վստահության քվեն չի հատում 50 տոկոսի սահմանը: Նա պատգամավորներին հրահանգել է այդ շրջաններում ավելի շատ աշխատանքներ տանել ժողովրդի հետ:
Նշենք, որ ավելի վաղ Էրդողանը նմանատիպ հանդիպումներ է ունեցել նաև Սևծովյան և Արևելյան Անատոլիայի շրջանների պատգանավորների հետ:Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |