Տարածաշրջան13:54, 27 Մարտ 2013
Քուրդ զինյալները մինչև ամռան վերջ կհեռանան Թուրքիայից

Թուրքայի արդարադատության նախարար Սադուլլահ Էրգինը տեղեկություններ է
հաղորդել այն մասին, թե երբ են «Քուրդիստանի բանվորական կուսակցության» զինյալները
պատրաստվում լքել Թուրքիայի տարածքը: Նա պատասխանել է Թուրքական NTV
հեռուստաընկերության լրագրող Էրգին Նիլգյուն Բալքաչըյի հարցերին:
Սադուլլահ Էրգինը հույս է հայտնել, որ մինչև ամռան վերջ քուրդ գրոհայինները կհեռանան Թուրքիայից: Կազմված ժամանակացույցի վերաբերյալ Սադուլլահ Էրգինն ասել է, որ կազմել են այնպիսի ժամկետներ պարունակող գործողությունների ծրագիր, որը բխում է թուրք ժողովրդի շահերից: Նախարարը հավաստիացրել է, որ իրենք հետևելու են, թե ինչպես են ՔԲԿ-ականները հեռանալու Թուրքայից` հավելելով, որ այդ գործընթացի 3 փուլերից առաջինն արդեն իրականցվում է, իսկ երկրորդ և երրորդ նախագծերը կարճ ժամանակում պատրաստ կլինեն:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |