Տարածաշրջան08:44, 28 Մարտ 2013
Դավութօղլու. «Թուրքիան ճանաչում է Վրաստանի տարածքային ամբողջականությունը»

Պաշտոնական այցով Վրաստանում գտնվող Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեթ Դավութօղլուն հանդիպել է վրացի գործընկեր Մայա Փանջիկիձեի հետ:
Ըստ Թուրքական «Հաբեր3» լրատվական կայքի` նախարարների դռնփակ հանդիպմանը հաջորդել է համատեղ մամուլի ասուլիս, որտեղ Դավութօղլուն հայտնել, էր որ Թուրքիան ճանաչում է Վրաստանի տարածքային ամբողջականությունը:
«Մենք միշտ կարևորել ենք Վրաստանի տարածքային ամբողջականությունը և այնտեղի ժողովուրդների եղբայրաբար, կողք կողքի ապրելու փաստը: Աբխազիայի հարցում էլ միշտ այս դիրքորոշմանն ենք եղել: Թուրքիայում և վրացական, և աբխազական շատ ուժեղ համայնքներ կան : Ուստի մենք մշտապես պաշտպանել ենք այն տեսակետը, որ այս հարցը պետք է լուծվի Վրաստանի տարածքային ամբողջականության շրջանակներում` փոխըմբռնման և բանակցություննների ճանապարհով»,-ասել է Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |