Քաղաքական08:52, 28 Մարտ 2013
Թուրքերն անհանգստացած են հայերի գործողություններից

Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցի կապակցությամբ Իսրայելի հայերի «Արարատ»
միությունը դիմել է երկրի մտավորականությանը` հորդորելով կոչ անել իսրայելական
իշխանություններին հետևել բազմաթիվ երկրների օրինակին և ճանաչել Հայոց
ցեղասպանությունը:
Սա թուրքական շրջանակներում առաջացրել է անհանգստություն, որը նկատվում է լրատվամիջոցների հրապարակումներից: Մասնավորապես «turkishny» կայքը Իսրայելում Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման այդ նախաձեռնությունը որակել որպես թուրք-իսրայելական հարաբերությունների կարգավորումը վիժեցնող քայլ հայերի կողմից: Հոդվածագիր Իբրահիմ Այդողանը հայկական լոբբիստական ուժերի գործողությունն անվանել է սաբոտաժ:
«Ենթադրվում է, որ եթե Իսրայելի հայկական լոբբինգի ճնշման արդյունքում Ցեղասպանության բանաձև հայտնվի Քնեսեթի օրակարգում, ապա Իսրայելի վարչապետ Նեթանյահուի խնդրած ներողությունից հետո նոր-նոր վերականգնվել սկսող թուրք-իսրայելական հարաբերություններում դարձյալ լարվածություն կառաջանա»,- գրում է Այդողանը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |