Տարածաշրջան07:31, 28 Մարտ 2013
Թուրքիայի նախագահը` քրդերի զինաթափման մասին

Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը Կամերունի
նախագահ Փաուլ Բիյայի հետ Չանքայա պալատում ունեցած պաշտոնական հանդիպումից հետո պատասխանել է լրագրողների հարցերին: Թուրքիայի ներքաղաքական օրակարգում հայտնված քրդական
հարցի կարգավորման շուրջ ընթացող քննարկումների վերաբերյալ
Գյուլը
հետևյալն է ասել. «Հիմա մենք մասնակից ենք պատմական կարևոր մի գործըթացի: Թուրքիայի համար շատ
կարևոր քրդական հարցը լուծելու և օրակարգից հանելու մասին բազմազան առաջարկներ և ուշագրավ հանգամանքներ կան: Կարծիքների փոխանակում է տեղի ունենում: Այդ ամենը նորմալ եմ: Միայն թե անհրաժեշտ է հասարակության ներսում
վերստին ամրապնդել եղբայրությունը, խաղաղությունը, հանգստությունը»:
Նշված նպատակին հասնելու համար Թուրքիայի նախագահը պարտադիր պայման է համարել քրդերի լիակատար զինաթափումը, այլապես եթե նրանց ուժային միջոցներով հեռացնեն Թուրքիայից, եղբայրության ու խաղաղության իմաստը կորելու է:
«Պետք է այս ամենում հետևողական լինենք և կարողանանք ողջամտություն դրսևորել,- ընդգծել է Գյուլը: - Մենք թույլ չենք տա որևէ ոտնձգություն` ուղղված մեր միասնականությանը և ամբողջականությանը»:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |