Տարածաշրջան19:19, 28 Մարտ 2013
Թուրքիան սեփական ռազմական ինքնաթիռն է նախագծում

Թուրքիայի ռազմական արդյունաբերության խորհրդական Մուրադ
Բայարը մասնակցել է Ստամբուլում կայացած Ավիացիայի
և տիեզերագնացության միջազգային կոնֆերանսին: Կոնֆերանսի ավարտին լրագրողների հետ
հանդիպման ժամանակ Բայարը հայտարարել է, որ Թուրքիան նախատեսում է արտադրել սեփական
կործանիչները: Նա մասնավորապես ասել է. «Այս նախագիծը մեկ տարի առաջ ենք սկսել: Մինչև
այս տարեվերջ Օդային ուժերի հարամանատարության հետ համատեղ նախնական կոնցեպտի
տեսքը կնախագծենք, որից հետո ՀՕՊ - ի
գործադիր կոմիտեում այս ինքնաթիռի արտադրության համար առաջարկությամբ հանդես կգանք: Մինչ այս տարեվերջ ինքնաթիռի
արտաքին տեսքի հետ կապված աշխատանքները ավարտելուց հետո կսկսենք լրջորեն զարգացնել
նախագիծը: Նպատակ ունենք 10 տարվա ընթացքում ունենալ նոր ինքնաթիռ»:
Բայարը հայտարարել է նաև, որ նախատեսում են 10
տարի անց` Թուրքիայի Հանրապետության ստեղծման 100 ամյակին, այդ կործանիչներով
համալրել թուրքական բանակը, ապա ավելացրել, որ դրանք գալու են փոխարինելու ներկայում օգտագործվող F-16 կործանիչներին:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |