Տնտեսական09:37, 29 Մարտ 2013
Թուրքիայի արտաքին առևտրի դեֆիցիտն աճել է

Թուրքիայի Հանրապետության արտահանման ծավալները նկատելիորեն աճել են: Այս
մասին հայտնող թուրքական լրատվամիջոցները` հղում տալով երկրի վիճակագրական
ծառայության և առևտրի նախարարության հրապարակած տվյաներին:
Ըստ այդմ` 2013-ի փետրվարին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ Թուրքիայում արտահանումն աճել է 5.8 տոկոսով և կազմել 12 մլրդ 435մլն դոլար: Ավելացել են նաև ներմուծման ծավալները: Արձանագրվել է 9 տոկոսանոց աճ և կազմել 19. մլրդ 384մլն դոլար:
Թուրքիայի արտաքին առևտրի դեֆիցիտը նույն ժամանակահատվածում ավելացել է 15.2 տոկոսով և հասել 958մլն դոլարի: Եվ դա այն դեպքում երբ ակնկալվում էր 8.7 տոկոսանոց ավելացում:
Ներմուծման և արտահանման հարաբերակցությունը կազմել է 64.1 տոկոս: Այս
հարաբերակցությունը ցույց է տալիս առևտրային հաշվեկշռի վիճակը: Եթե արտահանումը գերազանցում է ներմուծմանը, ապա երկրում առևտրային հաշվեկշռի ավելցուկ է,
եթե ներմուծումը գերազանցում է արտահանմանը, ապա, համապատասխանաբար, երկրի առևտրական հաշվեկշռում` պակասուրդ:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է թեմային։

Երկրները միմյանց կտրամադրեն հնարավորինս լիարժեք տեղեկություն։

Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |