• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
29 Սեպտեմբեր, 2025
Երկուշաբթի 14:58
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան12:18, 29 Մարտ 2013

Մուրադ Քարայըլան. «Բոլոր ՔԲԿ-ականներին չեմ կարող հանել Թուրքիայից»

Մուրադ Քարայըլան. «Բոլոր ՔԲԿ-ականներին չեմ կարող հանել Թուրքիայից»

Քուրդիստանի բանվորական կուսակցության համակարգող և զինած ջոկատների հրամանատար  Մուրադ Քարայըլանը ՔԲԿ-ի հետագա գործողությունների մասին պարզաբանումներ է տվել Եվրոպական  հեռուստաալիքներից մեկին:

Նա, բացառելով այսուհետ զինված գործողությունների իրականացումը, նշել է, որ անհրաժեշտ է՝ Թուրքիայի Մեջլիսը քրդական զինված ջոկատների երկրից դուրս բերման մասին որոշում կայացնի. «Մեր ուզածն այն է, որ 1999 թվականի իրադարձությունները չկրկնվեն, երբ մեր ուժերը հավաքվելով Դիարբեքիրում, թակարդում հայտնվեցին: Վարչապետն ասում է, որ այս անգամ պատժ չի կիրառվելու: Սակայն այդ հարցում բանավոր պայմանավորվածությունը քիչ է: Ավելի վաղ մենք ասել էինք, որ տարհանման համար անհրաժեշտ է սահմնադրության մակարդակով փոփոխություններ կատարել: Օսլոյի գործընթացի տապալման պատճառներից մեկն էլ հենց դա էր»:

Քարայըլանը նշել է, որ այդ բոլոր ջոկատները դուրս բերելը շատ դժվար գործ է, քանի որ արդեն երեսուն տարի է` նրանք հավատում են , որ կռվով է լուծվելու հարցը: Նա ասել է, որ այդ մարդկանց համոզելու համար ոչ միայն իրավական երաշխիքներ, այլ նաև գործընթացին Օջալանի անմիջական մասնակցություն է անհրաժեշտ: Նա մասնավորապես ասել է. «Օջալանի անմիջական մասնակցությունը  համոզիչ ազդեցություն կունենա: Ես չեմ ասոմ, որ Օջալանը իսկույն պետք է գործընթացի մեջ մտնի, սակայն պետք է պայմաններ ստեղծվի նրա հետ մշտական կապ ունենալու համար: Առանց Ափոյի (Օջալան) մասնակցության բոլոր զինյալներին չենք կարող համոզել երկրից դուրս գալ, հարցեր կծագեն»:

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը
15:49, 18 սեպ
Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
12:55, 17 սեպ
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
11:06, 15 սեպ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}