Տարածաշրջան08:32, 29 Մարտ 2013
Վաթան. «Թուրքիան բացում է իր օդային տարածքը ԱՄՆ անօդաչու սարքերի համար»

Թուրքական «Վաթան» օրաթերթի հոդվածագիր
Լեվենթ Իչգենը գրում է, որ ԱՄՆ-ն մեծ վճռականությամբ տրամադրված է խոչընդոտել Իրանի կողմից միջուկային զենքի ստեղծմանը` նկատել տալով, որ այդ ամենի մեջ ներգրավվում
է նաև Թուրքիան` իր օդային տարածքը բացելով ԱՄՆ անօդաչու թռչող սարքերի համար:
Ռամզաօդային ակադեմիայի կողմից Թուրքիայում առաջին անգամ կազմակերպված միջազգային ավիացիոն
և տիեզերական ուժերի կոնֆերանսում ԱՄՆ-ի ներկայացուցիչ Բենջամին Լամբերթը հայտարարել
է, որ Թուրքիան բացել է իր օդային տարածքը «RQ-4 Global Hawk» կոչվող լրտեսական անօդաչու թռչող
սարքերի համար: Այդ անօդաչու թռչող սարքերը լայն հնարավորություն ունեն երկարատև թռիչք կատարել մայրցամաքների միջև` ժամեր շարունակ օդում մնալով հետախուզություն իրականացնել: Ամերիկացի մասնագետը տեղեկացրել է նաև, որ Թուրքիայի Ինջիրլիք քաղաքի մոտ տեղակայված ամերիկյան
ռազմաբազայում կան MQ1 մարտական անօդաչու թռչող սարքեր, որոնք թռիչքի ժամանակ կարող են
խոցել յուրաքանչյուր թիրախ:
Ըստ «Վաթանի»` Թուրքիայի գլխավոր շտաբի աղբյուրները հաստատում են, որ «RQ-4 Global Hawk»անօդաչու թռչող սարքերը Միջին Ասիայի երկրների մասին նյութեր են հավաքում:
Ոչ պատերազմական իրավիճակում Թուրքիայի օդային տարածքի օգտագործման թույլտվությունը
հաստատվում է կամ գլխավոր շտաբի, կամ կառավարության կողմից:
Տեղեկացնենք, որ վերոհիշյալ կոնֆերանսին
մասնակցել է ավելի քան 1000 նարկայացուցիչ 57 երկրից (ԱՄՆ, Ռուսաստան, Չինաստան,
Շվեդիա, Անգլիա, Իտալիա, Գերմանիա, Բելգիա և այլն): Իսկ Իսրայելը և Իրանը հրավիրված չեն
եղել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |