• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
27 Սեպտեմբեր, 2025
Շաբաթ 16:24
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան08:16, 30 Մարտ 2013

Թուրքիան նպաստելու է թուրք մեսխեթցիների վերադարձին Վրաստան

Թուրքիան նպաստելու է թուրք մեսխեթցիների վերադարձին Վրաստան

Վրաստանում գտնվող Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեթ Դավութօղլուն, մարտի 28-ին վրացի և ադրբեջանցի գործընկերների հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտնել է, որ վրացական իշխանությունների հետ աշխատանքներ են տարվում Ախալցխայի թուրքերին (մեսխեթցիներ) Վրաստան վերադարձնելու համար:

«Այդ մարդիկ խորհրդային վարչակարգի կողմից  վտարվել են իրենց հայրենիքից: Այդ հողերը ինչքան Վրաստանինն են, նույնքան էլ` իրենցը»,- ասել է Դավութօղլուն:

Ըստ թուրքական «Habervitrini» լրատվական կայքի` թուրք նախարարը նաև նշել է, որ մեխեթցի թուրքերին Վրաստան վերադարձնելու գործընթացում Անկարան աջակցելու պատրաստակամություն ունի` ավելացնելով. «Սա քաղաքական հարց չէ, սա հումանիտար հարց է: Թուրքիան պատրաստ է անել ամեն բան այս մարդկանց իրենց հայրենիք վերադարձնելու համար»:

Ավելի վաղ Վրաստանի և Թուրքիայի վարչապետները  քննարկել էին մեսխեթցի թուրքերի իրենց բնակության վայրեր վերադարձի հարցը: Էրդողանը հայտարարել էր, թե ուրախ է, որ վարչապետ Իվանիշվիլին այդ հարցում ունի դրական մոտեցում: Մանավանդ, որ 1999թ. դառնալով Եվրոպայի Խորհրդի (ԵԽ) 41-րդ անդամը` Վրաստանը պարտավորվել էր ապահովել թուրք-մեսխեթցիների վերադարձը:

Վրաստանի ստանձնած այդ պարտավորությունը մտահոգիչ է ջավախահայության համար, քանի որ թուրքերի վերադարձը ռազմավարական տեսանկյունից մեծ սպառնալիք է Ջավախքին. շատ արագ կարող է փոխվել շրջանի ժողովրդագրական պատկերը:

Հիշեցնենք, որ 1917-ին պատրաստվելով արշավել Անդրկովկաս` Թուրքիան Ախալցխայի թուրքերին դրդել էր խռովության: Թուրքիայից օգնություն ստացած մեսխեթցի թուրքերը հարձակվել են Ախալցխա քաղաքի վրա, որի բնակչության 82 տոկոսը հայեր էին: Երկրորդ աշխարհամարտի ժամանակ Ստալինի հրահանգով  մեսխեթցի թուրքերն արտաքսվեցին Ախալցխայի հողերից` որպես ապակայունացնող ու անհուսալի տարր:

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը
15:49, 18 սեպ
Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
12:55, 17 սեպ
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
11:06, 15 սեպ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}