• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
29 Սեպտեմբեր, 2025
Երկուշաբթի 14:58
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան08:46, 30 Մարտ 2013

Թուրքիան Սիրիայի հարցում շարունակում է «բենզինով գնալ կրակի մոտ»

Թուրքիան Սիրիայի հարցում շարունակում է «բենզինով գնալ կրակի մոտ»

Թուրքական «Յենիմեսաժ» լրատվական կայքի սյունակագիրներից Մեհմեթ Էմին Քոչն անդրադարձել է թուրքական իշխանութունների և քրդերի միջև ընթացող բանակցություններին, այլ կերպ ասած` ԱԶԿ-ՔԲԿ բանակցային գործընթացի խութ ու խոռոչներին: ԱԶԿ-ն (Արդարություն և զարգացում կուսակցությունը) Թուրքիայում իշխանության է եկել 2002 թվականին: Կուսակցապետը Թուրքիայի ներկայիս վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն է: ՔԲԿ-ն (Քուրդիստանի բանվորական կուսակցություն) կազմավորվել է 1978-ին Աբդուլլահ Օջալանի (Ափո) կողմից և նպատակ ունի հասնել քրդական անկախ պետականության ստեղծմանը:

Մեհմեթ Էմին Քոչն  իր հոդվածում գրում է, որ թուրք հասարակությունը իրավացիորեն անհանգստանում է ԱԶԿ-ՔԲԿ գործընթացի ստվերային ռիսկերից: Հեղինակի կարծիքով թուրքական իշխանություններն անազնիվ գտնվեցին սեփական ժողովրդի հանդեպ, երբ ամիսներ շարունակ գաղտնի սակարկում էին ՔԲԿ-ի հետ: Մեկ էլ հանկարծ քրդերի առաջնորդ Աբդուլլահ Օջալանը հրովարտակ-հորդորով է հանդես գալիս` ուղղված թուրքական պետությանը, սարերի քրդերին ու միջազգային հանրությանը: Մինչդեռ, ըստ հոդվածագրի, նախևառաջ երկրի վարչապետ Էրդողանն էր պարտավոր հանրությանը տեղյակ պահել ՔԲԿ-ի հետ տարվող բանակցությունների օրակարգի և ժամանկացույցի մասին:

Հոդվածում նաև նշվում է, որ Էրդողանի կառավարությունը պետք է հստակ պատասխան այն հարցին, թե արդյոք ՔԲԿ-ին օգտագործող ձեռքերը հիմա չեն պատրաստվում Թուրքիայի սահմաններից դուրս հանելով քուրդ գրոհայիններին մասնակից դարձնել Սիրիայի վարչակազմի դեմ արյունալի հեղափոխությանը: Միևնույն ժամանակ ակնարկվում է, որ այդտեղ ԱՄՆ-ի և Իսրայելի ձեռագիրը կա: Իսկ հարևան Սիրիայի հարցում Թուրքիա ընդունած կեցվածքը Մեհմեթ Քոչը բնութագրում է հետևյալ կերպ:

«ԱԶԿ-ն Սիրիայում բռնկված արյունահեղությունը մարելու փոխարեն շարունակում է բենզինով գնալ կրակի մոտ»:

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը
15:49, 18 սեպ
Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
12:55, 17 սեպ
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
11:06, 15 սեպ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}