Քաղաքական07:57, 01 Ապրիլ 2013
Թուրքիայի ԱԳՆ-ն արձագանքել է Ազնավուրին

Թուրքիայի արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Լևենթ Գյումրուքչուն
արձագանքել է Շվեյցարիայում Հայաստանի դեսպան, ՅՈւՆԵՍԿՕ-ում, Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Շառլ Ազնավուրի այն խոսքերին, որը նա հնչեցրել է շվեյցարական
հեռուստաալիքներից մեկին տված հարցազրույցի ժամանակ: Ըստ Ազնավուրի` Էրդողանը ժամանակին
ասել է հայերի ու հույների հանդեպ ունեցած ատելության մասին:
«CNNTurk» լրատվական ծառայության տեղեկացմամբ` Գյումրուքչուն հերքել է Էրդողանի մասին արված այդ մեկնաբանությունը` պնդելով, որ Թուրքիայի վարչապետը երբեք նման բան չի ասել: Թուրքիայի արտգործնախարարության խոսնակը միևնույն ժամանակ նաև նշել է, որ իրենք ողջունում են աշխարհահռչակ երգչի` հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերը և հավատում, որ հայերի և թուրքերի միջև կգա պատմական համերաշխության օրը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |