Տարածաշրջան07:44, 01 Ապրիլ 2013
Օջալանի հետ բանակցություններում Անկարայի դիրքերն ամուր չեն

Թուրքական «Վաթան»
պարբերականը գաղտանզերծել է իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության»
(ԱԶԿ-AKP) կողմից պատվիրված սոցհարցման չբացահայտված արդյունքները: Սոցհարցումը
վերաբերել է քրդական հարցի շուրջ սկսված բանակցություններին: Ինշպես հայտնում է
«Վաթանը», մեկ շաբաթ առաջ միջերկարածովյան շրջանի կուսակցական պատգամավորների հետ
հանդիպման ժամանակ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը տեղեկացրել էր, որ սոցհարցման արդյունքների համաձայն, Թուրքիայի բնակչության 58 տոկոսը աջակցում է
ԱԶԿ-ի` քրդական հարցում որդեգրած քաղաքականությանը:
Էրդողանը, սակայն, ներկայացրել էր միայն մեկ հարցը, որը սոցհարցման մեջ ձևակերպված էր հետևյալ կերպ.
«Բանակցային գործընթացում ինչպե՞ս եք գնահատում ԱԶԿ-ի քաղաքականությունը»,
որին հարցվածների 58 տոկոսը դրական
պատասխան է տվել` հայտնելով իր աջակցությունը: Հետագայում պարզվել էր, որ Էրդողանը
և ԱԶԿ ղեկավարությունը «Ինչպե՞ս եք
վերաբերում, որ բանակցությունները վարում են Աբդուլահ Օջալանի հետ» հարցի մասին չէին բարձրաձայնել: Ըստ պարբեականի`
հարցվածների ճնշող մեծամասնությունը դեմ է արտահատվել «Քուրդիստանի բանվորական
կուսացության» առաջնորդ Օջալանի հետ
բանակցություններ վարելուն: Այս հարցում միայն 30 տոկոսն էին իրենց աջակցությունը
հայտնել ԱԶԿ-ին:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |