Քաղաքական09:56, 02 Ապրիլ 2013
Բահչելի. Առաջարկում ենք Էրդողանին ահաբեկիչներին խառնվելով դուրս գալ Թուրքիայից` չվերադառնալու պայմանով

Թուրքիայում շարունակվում են քրդական հարցի շուրջ քննարկումները: «Քուրդիստանի բանվորական կուսակցության» առաջնորդ Աբդուլլահ Օջալանի հետ տարվող բանակցությունները և հետագա զարգացումները ևս մեկ անգամ հնարավորություն տվեցին Թուրքիայի ընդդիմադիր գլխավոր ուժերին` «ժողովրդահանրապտական» (ԺՀԿ-CHP) և «Ազգայանական շարժում» (ԱՇԿ-MHP) կուսակցություններին, քննադատել իշխող «Արդարություն և զարգացում կուսակցությանը» (ԱԶԿ-AKP) և հատկապես նրա առաջնորդ, թուրքական կառավարության ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանին:
Թուրքական «Հաբեր ա» լրատվական կայքը ներկայացնում է «ԱՇԿ»-ի ղեկավար Դևլեթ Բահչելիի վերջին մեկնաբանությունները և Էրդողանին արված առաջարկները: Բահչելին նշել է, որ էրդողանը պետք է պարզաբանի` արդյոք քրդական ինքնավարության կամ առանձին նահանգի ձևավորումից հետո Քուրդիստանի վերաբերյալ որևէ խոստում տվել է, թե ոչ: Այնուհետև ազգայնականների առաջնորդը, հստակեցնելով իր տեսակետը, որ զինյալները զենքերն անվտանգության ուժերին հանձնելուց հետո պետք է դատարանին հանձնվեն, համարել է, որ դա կլինի միակ ճշմարիտ տարբերակը: Իսկ վարչապետ Էրդողանին հետևյալ առաջարկն է արել. «Առաջարկում ենք Էրդողանին, որ ահաբեկիչներին խառնվելով դուրս գա սահմանից` չվերադառնալու պայմանով»:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

14:54, 19 սեպ
«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

12:05, 19 սեպ
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Եղանակ
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |