Տարածաշրջան07:52, 02 Ապրիլ 2013
Թուրքական մամուլի անդրադարձը Երևան-Վան չվերթի հետաձգմանը

Օրեր առաջ Թուրքիայի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը որոշում էր կայացրել անորոշ ժամանակով հետաձգել Երևան-Վան ուղիղ չվերթների իրականացումը։ Չվերթները պետք է իրականցվեին ապրիլի 3-ից սկսած, շաբաթական 2 անգամ հաճախականությամբ:
Չվերթի հետաձգումը և դրա հնարավոր պատճառները լայնորեն քննարկվում են թուրքական մամուլում:
Թուրքական «Հյուրիյեթը» այս մասին գրում է. «Թուրքիայի և Հայաստանի միջև կարևոր մի քայլ պետք է արվեր, որը կմոտեցներ 2 ժողովուրդներին և կթուլացներ նրանց միջև առկա լարվածությունը: Սակայն սակայն նախաձեռնության մասին լուրերի հայտնվելու առաջին պահից իսկ սկսած ադրբեջանական մամուլը խստորեն քննադատում էր այս քայլը և երբ չվերթի իրականացմանը ընդամենը 2 օր էր մնացել այն չեղյալ հայտարարվեց»:
Իսկ «Միլլիյեթ» պարբերականը նշելով, որ անսպասելի կերպով հետաձգված Երևան-Վան չվերթի պատճառներից մեկը Ադրբեջանն է, գրում է. «Ապրիլի 24-ի նախաշեմին նմանատիպ թռիչքը հակազդեցություն էր առաջացրել, որի պատճառով կազմակերպիչ ընկերությունը ստիպված հետքայլ է արել: Թռիչքի իրականացման լուրը Ադրբեջանում խիստ արձագանք էր ստացել, չնայած այն հանգամանքին, որ Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Իսմայիլ Ալփեր Ջոշքունը, մեկնաբանելով ադրբեջանական մամուլի արձագանքը, բազմիցս նշել էր, որ Երևան-Վան թռիչքը չի հակասում Ադրբեջանի շահերին»:
Թուրքական «Զաման» թերթը թեմայի վերաբերյալ իր անդրադարձը սկսում է հայ-թուրքական հարաբերություններից (հայ-թուրքական ճանապարհային քարտեզ, Ցյուրիխյան արձանագրություններ), սահուն անցում է կատարում Ախթամարի Սբ Խաչ եկեղեցու վերաբացմանը, դրա` հայերի համար ունեցած մեծ նշանակությանը և այդ համատեքստում ներկայացնում Երևան-Վան չվերթի ճակատագիրը:
«Այս չվերթի շնորհիվ շունչ առնող մոռացված անկյունը կսկսեր զարգանալ: Եվ այն պնդումը, թե հայերին թույլ տալով գալ այս հողեր, նրանց հնարավորություն կտա նորից պատմական հարցերը բարձրացնել, անհիմն են , քանի որ հայերը առանց այս 45 րոպեանոց չվերթի էլ գալիս են այս հողերը` անցնելով Վրաստանով»,-գրում հեդվածագիրը և ավելացնում, թր չնայած այս պահին չվերթը հետագված է, սակայն ամենայն հավանականությամբ ապրիլից հետո այն կիրականցվի:
Ermenihaber.am
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

15:49, 18 սեպ
Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը
Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

12:55, 17 սեպ
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

11:06, 15 սեպ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Եղանակ
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |