Տարածաշրջան14:51, 02 Ապրիլ 2013
Թուրքիայում ապաստանած սիրիացիների թիվն անցնում է 190 հազարը

Ըստ թուրքական «Փոսթա» էլեկտրոնային թերթի`Թուրքիայի
կառավարության Աղետների եւ արտակարգ իրավիճակների կառավարման կենտրոնը տարածել է գրավոր հայտարարություն, որի մեջ մասնավորապես ասվում է, որ այդ երկրում Սիրիայից եկած
փախստականների համար Հաթայում, Շանլըուրֆայում, Կահրամանմարաշում, Օսմանիյեյում, Ադըյամանում
և Ադանայում ընդհանուր առմամբ հիմնվել է 14
վրանային քաղաք: Մեկական կոնտեյներային քաղաք էլ հիմնվել է Քիլիսում,
Շանլըուրֆայում և Գազիանթեփում:
Հայտարարության մեջ ասվում է նաև, որ Սիրիայի դեպքերի սկսվելու պահից սկսած Թուրքիա են մուտք գործել 285, 984 սիրիացիներ, որոնցից 93, 991-ը սեփական կամքով հետ է վերադարձել Սիրիա:
Հայտարարության մեջ տեղեկացվում է, որ ժամանակավոր տեղակայման վայրերում գտնվում են 191, 993 սիրիացի, որոնցից 242 մարդ հիվանդ կամ վիրավոր վիճակում են և գտնվում են հիվանդանոցներում:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |