Տարածաշրջան08:19, 04 Ապրիլ 2013
Էրդողանը քրդական դաշինք է ձևավորում
Թուրքական «Վաթան» պարբերականը մեջբերում է անգլիական «Financial Times» թերթի սյունակագիր Գարդների վերլուծական հոդվածից հատվածներ, որոնք վերաբերում են քրդական հարցի լուծման ուղղված Անկարայի դիրքորոշմանը:
«Քրդական նոր տարվա օրը` մարտի 21-ին, Թուրքիայում անօրինական համարվող «Քրդական բանվորական կուսակցության» բանտարկված ղեկավար Աբդուլլահ Օջալանը, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ամենավստահված օգնականների հետ բանակցային գործընթացից հետո ազդարարեց թուրքական պետության դեմ 29 տարի մղված պայքարի զինադադար», - գրում է Գարդները` ըդգծելով, որ 100 տարի անց առաջին անգամ Միջին Արևելքի սահմանները վտանգի տակ են, և հնարավոր է, որ Էրդողանը Միջին Արևելքի սահմանների հարցի լուծման հանգույցը գտել է:
Ըստ հոդվածագրի` ՔԲԿ-ն նահանջի դիմաց մտքի ազատությունը դատապարտող և հազարավոր քուրդ քաղաքական ակտիվիստների ձերբակալման պատճառ դարձած ահաբեկչության դեմ պայքարի օրենքների հանրաքվեով վերացումը, սահամանդրության մեջ քաղաքացիական հավասարազոր իրավունքների ամրագրումը, քրդերենի ուսուցումը, հասարակական կյանքում օգտագործումը և որոշակի մակարդակում ղեկավարության մեջ ներմուծումը, ինչպես նաև ընտրական արգելանքի վերացումը կարգավորման գործընթացում կարևոր քայլերից են:
Սակայն, այս ամենը «մշակութային բարեփոխումներ չեն, այլ գաղափարական հեղաշրջում»:
Գարդները կարծում է, որ Էրդողանի` այս քայլին դիմելու հիմնական պատճառը Սիրիայի աստիճանական քայքայումն է և Բաշար Ասադի դեմ քաոսային ապստամբությունը: Անկարան այս գործընթացի շնորհիվ Սիրիայի հյուսիսը վերահսկող ՔԲԿ-ի հետ սերտ կապերի մեջ գտնվող կազմակերպության գոյությունից փորձում է օգուտ քաղել:
Հոդվածում նաև նշված է, որ Էրդողանը մի կողմից փորձելով նվազագույնի հասցնել Թուրքիայի քրդերին արվող զիջումները, մյուս կողմից էլ իրաքյան քրդերի հետ համագործակցության զարգացման մարտավարությունն առաջ տանելով ընդհանուր ռազմավարություն է ձևավորում: Վարչապետի ծրագիրը Սիրիայի և իրաքյան քրդերին «թուրքոսֆերայի» մեջ ներգրավելով հարավային շիաների դեմ սուննիական դաշինք ձևավորելու նպատակ է հետապնդում:
Ermenihaber.am
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
15:49, 18 սեպ
Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը
Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։
12:55, 17 սեպ
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։
11:06, 15 սեպ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Եղանակ
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |