• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
29 Սեպտեմբեր, 2025
Երկուշաբթի 14:59
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան09:06, 04 Ապրիլ 2013

Օջալան. «Նահանջ առանց զենքի»

Օջալան. «Նահանջ առանց զենքի»

Մինչ Թուրքիայում կազմվում է մտավորականների հանձնաժողով, քրդական «Խաղաղություն և ժողովրդավարություն կուսակցության» (ԽԺԿ-BDP) անդամներից կազմված թվով 4-րդ պատվիրակությունը դարձյալ մեկնել է Իմրալիի բանտ և հանդիպել քուրդ առաջնորդ Աբդուլլահ Օջալանի հետ:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Թուրքիայում հայտարարվել է «մտավորականների հանձնաժողովի» կազմը, որը բաղկացած է 63 հոգուց: Նպատակը թուրք-քրդական հակամարտության լուծման ուղիներ որոնելն է:Հանձնաժողովի կազմում են հասարակական գործիչներ, գիտնականներ, քաղաքացիական ակտիվիստներ, լրագրողներ: Նշենք, որ հանձնաժողովի կազմում ընդգրկվել է նաև Էթյեն Մահչուպյանը: Հայտնի լրագրողը 2007-2010 թվականներին եղել է «Ակօսի» գլխավոր խմբագիրը: Այժմ նա «Զաման» և «Թարաֆ» օրաթերթերի սյունակագիրներից է:

Թուրքական «Վաթան» օրաթերթը  ԽԺԿ-ի իր աղբյուրներից տեղեկացել է, որ Օջալանը քուրդ պատգամավորների միջոցով «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) անդամներին Թուրքիան լքելու վերաբերյալ կարգադրություն է ուղարկել: Տեղեկացվում է, որ Օջալանը հանդես է եկել առանց զենքի նահանջելու կոչով և սպասվում է, որ մոտակա օրերին  ուղերձը ԽԺԿ-ական պատվիրակությունը կփոխանցի հյուսիսային Իրաքի քրդերին (Քանդիլ):

Ձեռք բերված տվյալների համաձայն` ճանապարհային քարտեզի մյուս կարևոր կետերը հետևյալն են.

• Նահանջելու գործընթացը պետք է սկսվի ապրիլի 18-ից Թոքաթ և Թունջելի նահանգներից:

• Դեպի Քանդիլ գնացողների համար դիտորդական խմբեր պետք է ձևավորվեն:

• Որպեսզի գործընթացն առանց խոչընդոտների ընթանա, Թուրքիայի ազգային հետախուզական ծառայությունը (MİT) Իրաքի քրդաբնակ հյուսիսում 6 դիտորդական գրասենյակ կհիմնի:

• Քանդիլի ՔԲԿ-ական ղեկավարների և ազգային հետախուզական ծառայության միջև համակարգումն ապահովելու են Բարզանիի ուժերը:


Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը
15:49, 18 սեպ
Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
12:55, 17 սեպ
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
11:06, 15 սեպ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}