Տարածաշրջան09:00, 05 Ապրիլ 2013
Թուրքական թերթը Ալևին դասում է աշխարհի ամենամեծ գողերի շարքին

OffshoreLeaks-ը տվյալներ է ներկայացրել աշխարհի 170 երկրի ավելի քան 130 հազար մուլտիմիլիոնատերերի հարստությունը քողարկող ընկերությունների աֆշորային հաշիվների մասին:
Թուրքական «Վաթան» օրաթերթը OffshoreLeaks-ի գաղտնազերծած տվյալների մեջ որպես ամենակարևոր անուն առանձնացրել է Ադբեջանի նախագահ Իլհամ Ալիևին` իր ընտանիքով հանդերձ: Ալիևի ընտանիքի անդամներն ամենաքիչը 4 օֆշորային ընկերության բաժնետեր են: Ավելին` պարզ է դարձել, որ Հասան Գոզալ անունով ոմն գործարար, որը հաղթել է Ադրբեջանում 4.5 միլիարդ ԱՄՆ դոլարի շինարարական մրցույթում, ղեկավարում է Վիրջինյա կղզում հիմնված Իլհամ Ալիևի դուստրերի` Լեյլայի և Արզուի աֆշորային ընկերությունները:
Հայտնի դարձել նաև, քր Արզու և Լեյլա Ալիևաները, 2008 թվականին Իլհամ Ալիևի նախագահ վերընտրվելուց 2 ամիս անց նշյալ ընկերությունները գրանցել են իրենց անունով: Ի դեպ, գրանցումն արվել է աղջիկների Դուբայի տան հասցեով, որի արժողությոնը կազմում է 6 միլիոն ԱՄՆ դոլար:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

15:49, 18 սեպ
Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը
Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

12:55, 17 սեպ
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

11:06, 15 սեպ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Եղանակ
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |