• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
27 Սեպտեմբեր, 2025
Շաբաթ 11:21
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տնտեսական14:01, 08 Ապրիլ 2013

Թուրք կին գործարարներն արտահայտվել են հայ-թուրքական սահմանի բացման օգտին

Թուրք կին գործարարներն արտահայտվել են հայ-թուրքական սահմանի բացման օգտին

Այսօր Երևանում մեկնարկած հայ և թուրք գործարարների ֆորումին մասնակցող Թուրքիայի արևելյան և հարավարևելյան գործարար կանանց «Դոքունքադ» միության նախագահ  Նևին Իլն իր խոսքում կարևորել է հայ-թուրքական սահմանի բացումը առևտրի խթանման նպատակով: Նա իր խոսքում մասնավորապես ասել է. «Հայաստանն ու Թուրքիան հարևաններ են և շատ ընդհանուր բաներ ունեն: Մեր կարծիքով առևտրային երկկողմ համագործակցությունը կարող է հաջաղակ լինել:Թուրքիայի և Հայաստանի միջև առևտրային ու բարիդրացիական հարաբերությունների ստեղծման հարցում շատ կարևոր է սահմանի բացումը»:

Նրա խոսքով փակ սահմանի պայմաններում երկու երկրների միջև առևտրային հարաբերությունների զարգացմանը շատ դժվարանում է. «Մեր կարծիքով այդ դժվարությունները հաղթաահարելի են, իսկ առևտրի ոլորտներն անսահմանափակ են:Ես կարծում են, որ առևտրի զարգացումը կմոտեցնի երկու ժողովուրդներին և կնպաստի սահմանի բացմանը»:

Դիարբեքիրի առևտրի և արդյունաբերության պալատի նախագահ Դիյաեդին Գեզերն իր հերթին նշեց, որ երկկողմանի կապերի զարգացման համար անխուսափելի է Հայաստան-Թուրքիա երկաթգծի վերագործարկումը:

Նրա խոսքով իրենք իրենց ջանքրն են ներդնում երկաթուղու բացման համար և այդ խնդրով արդեն դիմել են Թուրքիայի վարչապետին ու նախագահին:

«Մենք վստահ ենք, որ սահմանի բացման պարագայում Հայաստանն իր առևտրի 55-60 %-ը կանի հենց Թուրքիայի հետ»,- ավելացրել է Գեզերը:

Նշենք, որ  ֆորումը կազմակերպվել է ԱՄՆ Միջազգային Զարգացման Գործակալության (EDMC/USAID) հայաստանյան առաքելության և «Կանանց ֆորում» հկ-ի կողմից:

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիան և Ճապոնիան համագործակցում են երկաթուղային տեխնոլոգիաների ոլորտում
19:35, 18 սեպ
Թուրքիան և Ճապոնիան համագործակցում են երկաթուղային տեխնոլոգիաների ոլորտում

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է թեմային։

Թուրքիան, Ալժիրը և Անգոլան կփոխանակվեն ֆինանսական հետախուզական տվյալներով
13:40, 18 սեպ
Թուրքիան, Ալժիրը և Անգոլան կփոխանակվեն ֆինանսական հետախուզական տվյալներով

Երկրները միմյանց կտրամադրեն հնարավորինս լիարժեք տեղեկություն։

Ադրբեջանում ամենաշատ ներդրումներ անում է Թուրքիան
12:25, 18 սեպ
Ադրբեջանում ամենաշատ ներդրումներ անում է Թուրքիան

Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}