Տնտեսական07:42, 09 Ապրիլ 2013
Քաղաքացիական ավիացիայի ռուս-թուրքական համագործակցություն
Թուրքիայի և Ռուսաստանի միջև սերտացել է ավիահամագործակցությունը: Օդային
փոխադրումների հարցում երկու երկրների գործակցությունն ամրապնդվել է նոր
համաձայնագրով: Թուրքիայի տրանսպորտի, ծովագնացության և կապի նախարարության
քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը պայմանագիր է կնքել ռուսական կողմի
հետ երկուստեք կատարվող չվերթների քանակն ավելացնելու նպատակով:
Ապրիլի 3-4-ը Ստամբուլում ընթանում էին բանակցություններ Թուրքիայի քաղավիացիայի վարչության նախագահ Բիլալ Էքշիի և Ռուսաստանի քաղավիացիայի փոխնախագահ Օլեգ Դեմիդովի գլխավորած պատվիրակությունների միջև:
Ըստ թուրքական «Զաման» օրաթերթի` ստորագրված պայմանագրի համաձայն հաճախակիանալու են Ստամբուլից Կրասնոդար, Ուֆա, Կազան, Օմսկ, Տրապիզոնից Կրասնոդար, Ռոստով, Սոչի, Անկարայից Մոսկվա, Կրասնոդար, Ռոստով, Սոչի չվերթները:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է թեմային։
Երկրները միմյանց կտրամադրեն հնարավորինս լիարժեք տեղեկություն։
Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |