Քաղաքական10:01, 09 Ապրիլ 2013
Ֆրանսիայի նախագահը Հայոց ցեղասպանության հարցում վճռական է
Թուրքական
«Հյուրիյեթ» թերթը գրում է, որ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Հայոց
ցեղասպանության ժխտումը դատապարտելու իր նախընտրական խոստումը կկատարի: Օլանդը «միջին
տարբերակ» է գտել, համաձայն որի, պետք է
ԵՄ ցեղասպանությունները ժխտումը հանցանք համարող շրջանակային օրենքը ներքին
արդարադատության մեջ կիրավռի:
Հիշեցնենք, որ
2012 թվականին` Նիկլոյա Սարկոզիի նախագահության օրոք, Ֆրանսիական սենատը ընդունել էր Հայոց
ցեղասպանության ժխտումը քրեականացնող բանաձև, որը նախատեսում էր 1 տարվա
ազատազրկում կամ 45 000 եվրո տուգանք: Սակայն, սահմանադրական խորհուրդը այն
հակասահմանադրական էր ճանաչել:
Թուրքական
թերթը, հղում կատարելով իր աղբյուներին, նշում է, որ այժմյան նախագահի
աշխատակազմը այս հարցում լուծում է գտել: Օրենքի տեքստում նշվելու է
«ցեղասպանությունների ժխտումը, վիրավորանք, ատելության կոչ անողը, կրոնական,
ռասսայական, ազգային պատկանելությունը նսեմացնող խոսքեր ասողները կդատապարտվեն 1-3 տարվա ազատազրկման»:
Ցեղասպանությունների վերաբերյալ տեսակետները, գիտական աշխատությունները քրեորեն
չեն հետապնդվի, միայն վիրավորանք և ատելություն պարունակող խոսքերը: Այդ կերպ կպահպանվի խոսքի ազատությունը, ինչի փաստարկով
էլ Սահամադրական խորհուրդը արգելափակել էր նախորդ օրենքը: Օրենքի նախագծի վերջնական ձևակերպումը կկատարի
Արդարադատության նախարարությունըև ամենուշը մինչև
աշուն կներկայացվի Ֆրանսիայի
ազգային ժողովին:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։
Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |