Տնտեսական13:19, 10 Ապրիլ 2013
Թուրքական ընկերությունները Իրաքում նավթ են հայտնաբերել

Թուրքական «Հյուրիյեթ» թերթի հաղորդմամբ թուրքական երկու նավթային ըկերություններ (Genel Energy և Petoil) Իրաքի հյուսիսում գտնվող «Chia Surkh» հարթավայրում նավթ են հայտնաբերել:
«Genel Energy»
նավթային ընկերության կողմից արված հայտարարության մեջ նշվում է, որ ընթացիկ տարում տարածքի հետախուզման համար բացվելիք
5 նավթահորերով հնարավոր կլինի
արդյունահանել օրական մոտ 11 հազար 950 բարել նավթ: Հաղորդվում է, որ տարածքում,
որտեղ հայտնաբերվել է նավթը, նաև գազի պաշարներ են հայտնաբերվել:
«Chia Surkh» հարթավայրում, որտեղ 1902 թվականին կատարվել է առաջին զոնդավորման աշխատանքները, այն ժամանակվա տեխնիկան միջոցների ավելի խորությամբ ուսումնասիրություններ կատարելու համար բավարար չլինելու պատճառով դրանք դադարեցվել էին:
«Genel Energy» ընկերության արտահանման գծով տնօրենն
ասել է, որ իրենց համար համար պատվաբեր է, որ այդ աշխատանքները բաժին են ընկել
թուրքական ընկերություններն, որոնք երկար ժամանակ է, ինչ գործունեություն են
ծավալում այդ շրջանում: Նա հայտնել է նաև , որ նավթի արդյունահանումը նախատեսում են
2014 թվականից:
Նշենք, որ Թուրքիայում նավթի օրական սպառումը կազմում է
6500 բարել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է թեմային։

Երկրները միմյանց կտրամադրեն հնարավորինս լիարժեք տեղեկություն։

Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |