• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
29 Սեպտեմբեր, 2025
Երկուշաբթի 14:59
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան10:05, 10 Ապրիլ 2013

Քուրդ ղեկավարները չեն վստահում Թուրքիային

Քուրդ ղեկավարները չեն վստահում Թուրքիային

Քուրդիստանի համայնքների միության ղեկավար խորհրդի նախագահ Մուրադ Քարայըլանը հայտարարել է, որ Թուրքիայի իշխանությունները փոխել են իրենց վերաբերմունքը և սկսել են ասել, որ նահանջելու համար օրենսդրական անհրաժեծտություն չկա և պահանջում են անմիջապես վայր դնել զենքերը, սակայն բանակցությունների ընթացքում  քրդերի բանտարկված առաջնորդ Աբդուլլահ Օջալանի հետ պայամանվորվածությունները այդպիսին չեն եղել:

Քարայըլանը մասնավորապես ասել է.
«Գործընթացը 3 կետից է բաղկացած.  Նախ զինադադար և զինյալների նահանջ, ապա սահամանադրական բարեփոխումներ,  հետո նոր զինաթափում: Իրականում, երբ սահամանդրորեն ամրապնդվի ժողովուրդների հավասար իրավունքները, երբ քուրդ ազգը իր լեզվով կարողանա խոսել և իրեն ղեկավարել, ապա զենքի կարիք անգամ չի լինի:

Անհրաժեշտ է, որ Թուրքիայի ղեկավարությունը զինյալների երկրից դուրս գալու օրինականացման հարցում մի որոշում ընդունի: Արդեն 9-րդ անգամ է, որ զինադադար է հայարարվում: 1999 թվականին մեր բոլոր ուժերը դուրս հանեցինք Թուրքիայի սահմանից, սակայն, ցավոք, Թուրքիան մեր բոլոր ջանքերին դրական պատասխան չտվեց: 20 տարուց ավել է, ինչ քրդական հարցի երկխոսությամբ քաղաքական լուծման կոչ ենք անում, սակայն մինչև այսօր Թուրքիան կառուցողական չի եղել: Այս անգամ ցանկանում ենք մեր նախորդ փորձերից դասեր քաղել և նախապատրասել մեր յուրաքանչյուր քայլ: Ինչեպես օրինակ  1999 թվականին, երբ նահանջելու որոշում կայացվեց, Թուրքիայի ղեկավարությունը հարյուրավոր նահանջող ՔԲԿ-ականների սպանեց, մի մասին էլ ձերբակալեց: Այժմ սկսել ենք կասկածել, որ Թուրքիայի իշխանությունը հարցի լուծման վերաբերյալ լուրջ է տրամադրված:Մեր կարծիքը կարծես թե կիսում է նաև ղեկավարության կողմից Օջալանի հետ բանակցությունների համար նշանակված հանձնաժողովը:

Մենք կկատարենք Օջալանի նամակի պահանջները, քանի որ դա մեզ համար էլ նոր  բացվող դուռ է և ռազմավարական նշանակություն ունեցող նախագիծ: Սակայն Թուրքիայի մակերեսային վերաբերմունքը կասկած է հարուցում: Մենք չենք ասում, թե չենք նահանջի: Միայն ասում ենք, որ անհարժեշտ է նահանջելու վերաբերյալ օրենսդրական կարգավորում և կառավարության կողմից իրեն բաժին ընկած պարտավորությունների իրականցում:

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը
15:49, 18 սեպ
Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
12:55, 17 սեպ
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
11:06, 15 սեպ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}