Տարածաշրջան14:14, 11 Ապրիլ 2013
Էրդողանը` ՔԲԿ-ի զինյալների տարհանման մասին

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և
Մոնղոլիայի վարչապետի հանդիպումից հետո նրանք հանդես են եկել ընդհանուր
մամուլի ասուլիսով: Ասուլիսի ժամանակ Էրդողանը, խոսելով երկու երկրների
հարաբերությունների մասին, ասել է, որ դրանք մեծ պոտենցյալ ունեն և պետք է աշխատանք
կատարել առաջինը տնտեսական կապերն աշխուժացնելու համար, քանի որ ներկայիս 36
միլիոն դոլարանոց ապրանքաշջանառությունը շատ քիչ է: Նա ասել է, որ տնտեսական
կապերի ընդլայնումը կանդրադառնա նաև մնացած ոլորտներ վրա:
Հարցուպատասխանների ժամանակ էդողանն անդրադարձել
է նաև Քուրդիստանի բանվորական կուսակցության զինյալների` Թուրքիայի տարածքը լքելու
գործընթացին: Նա մասնավորապես ասել է. «Այստեղ թյուրըմբռնում կա:
Թուրքիայի զինված ուժերը և անվտանգության մյուս ուժերը շարժվում են հանրապետության
կառավարության ընդունած և ընունվելիք որոշումներով: Եթե խորհրդարանին վերաբերող կողմ
լինի, ապա այդ մասով խորհրդարանը որոշում կկայացնի: Գործընթացի այս պահին կատարվող քայլերն իրականացվում են նախարարների
խորհրդի որոշումներով: Դրանք զինված ուժերի քայլերին վերաբերող որոշումներն են: Սահմանից դուրս կատարվելիք քայլերը որոշում է նախարարների խորհուրդը: Իսկ երկրի ներսում
կատարվելիք գործողությունների համար էլ նահանգապետերին կոնկրետ իրավասություններ են
տրվել»
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |